Շվեյցարիայի 2019 թվականի նախագահ է դարձել Ուելի Մաուերը
Շվեյցարիայի աջ պահպանողական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուելի Մաուերը, որը գլխավորում էր ֆինանսների ֆեդերալ դեպարտամենտը (նախարարությունը) ընտրվել է երկրի 2019 թվականի նախագահ: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 5-ին Ֆեդերալ ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվում էր նրա կայքում։
2019 թվականի համար փոխնախագահ է ընտրվել արդարադատության եւ ոստիկանության նախարար Սիմոնետա Սոմարուգան: Կոլացիոն քառակուսակցական կառավարությունում նա ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ուելի Մաուերը ծնունդով Ցյուրիխի կանտոնի Վետցիկոն փոքր քաղաքից է:
Դեկտեմբերի 1-ին լրացել է նրա 68-ամյակը: Նա ծնվել է գյուղացիական ընտանիքում, ստացել է հաշվապահի ֆեդերալ դիպլոմ: Ֆեդերալ խորհրդում ընտրվել է 2008 թվականին. սկզբում գլխավորել է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի նախարարությունը, իսկ 2016 թվականից՝ ֆինանսների նախարարությունը, 2013 թվականին զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը, 2012 եւ 2018 թվականներին փոխնախագահ է եղել: Ամուսնացած է, ունի վեց երեխա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: