Բաժիններ՝

Կառավարությունը Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Ալեքսանդր Դոնիգեանին զինվորական ծառայությունից տարկետում կտա

Կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին հարցը:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս ատլետիկայի Հայաստանի ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2019 թվականին Մինսկում անցկացվելիք 2-րդ եվրոպական խաղերին և 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2018-2019 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Ալեքսանդր Դոնիգեանին։ Նա հաշվառված է Երևանի Արաբկիրի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս