Արտակարգ դեպք Արտաշատում. Տարեց կին քացախաթթվային էսենցիա է խմել և մահացել
Դեկտեմբերի 4-ին «Սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով ծանր աստիճանի» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի 71-ամյա բնակչուհի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինն ապրել է սոցիալական ոչ այնքան նորմալ պայմաններում, ինչի պատճառով էլ փորձել է վերջ տալ կյանքին եւ խմել է քացախաթթվային էսենցիա։ Նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: