Բաժիններ՝

«Մենք չէնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում». Ռուսաստանը մտքափոխվել է Ադրբեջանին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի վաճառման հարցում

Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:

Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ է իրադրությանը, նշում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել էին պարտավորագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս