Բաժիններ՝

Թրամփն առաջարկում է մաքս գանձել ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող միգրանտներից. BuzzFeed

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Խոսքը վերաբերում է դեռեւս չհաստատված փաստաթղթին, որն ընդունման դեպքում կենթադրի 50 դոլարի չափով մաքսի գանձում համապատասխան խնդրագիր տալու համար, եթե հայցորդն արդեն գտնվում է ԱՄՆ-ի տարածքում: Ներկայում այդ ընթացակարգն իրականացվում է անվճար:

Հրատարակությունը հիշեցրել է, որ ներկայում ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության քննարկմանն է ներկայացված ապաստանի տրամադրման շուրջ 300 հազար միջնորդություն, որոնց համար, հիշյալ դիրեկտիվի համաձայն՝ պետք է 50 դոլար մաքս գանձվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31