Կոռուպցիայի քանի գործ է հարուցվել հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը:

«Ժողովուրդ» թերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ իշխանության ժամանակ` հունվար-ապրիլ ամիսներին: Մյուս 343 գործը բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա այս տարի հարուցվել է 1237 նման գործ նախորդ տարվա 515-ի փոխարեն: Եւ կրկին կոռուպցիոն բնույթի գործերից 857-ը բացահայտվել է թավշյա հեղափոխությունից հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս