Հերկելը Հայաստանի մասին սխա՞լ է ասել

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Մինչ լիագումար նիստի մեկնարկը` քիչ առաջ, ավարտվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ այս տարվա մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին: ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ նիստի ժամանակ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով մոնիտորինգի խմբի համազեկուցող Անդրեաս Հերկելը հայտարարություն է արել, թե իր հայտարարությունը` ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ բազմակի քվեարկությունների վերաբերյալ միայն թյուրընկալման արդյունք է: Նա այսօր հայտարարել է, թե իր խոսքը սխալ է ընկալվել եւ նման խախտման ականատես չի եղել եւ խնդրել է շտկում կատարել արձանագրության մեջ: Հայաստանի հետ կապված որեւէ այլ հարց այսօր Բյուրոյի նիստում չի քննարկվել:
Այսօր տեղի ժամանակով 15:30-ին ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպելու են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինիոնի հետ` քննարկելու համար ԼՂ-ին առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս