«Եթե ուզում եք՝ ԱԺ-ում լինի ազգային գաղափարախոսություն, և չթողնեն, որ թուրքն այստեղ ապրի, ապա ընտրեք «Սասնա ծռեր» կուսակցությանը»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը հանդիպումներ ունեցան մայրաքաղաքի բնակիչների հետ։ Շրջելով Երևանի կենտրոնում՝ կուսակցության անդամները թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին և համառոտ ներկայացրեցին նախընտրական ծրագիրը։
«Եթե ուզում եք՝ խորհրդարանում լինի ազգային գաղափարախոսություն, ազգի նվիրյալները դառնան ապատգամավոր, անառիկ պահեն մեր երկրի սահմանները և չթողնեն, որ թուրքն այստեղ ապրի, ապա ընտրեք «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Մեզ հետ բոլորը հերոսներ են, որոնք կռվել են Արցախում»,- քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նշեցին կուսակցության անդամները։
Երևանի կենտրոնում շրջելուց և թռուցիկներ բաժանալուց հետո կուսակցության անդամները բաժանվելով տարբեր խմբերի՝ շտապեցին Երևանի տարբեր վարչական շրջաններ։
Նշենք, որ մայրաքաղաքում հանդիպումներից հետո կուսակցության անդամները մինչև քաոզարշավի ավարտը կլինեն նաև Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում։
,,Սասնա Ծռեր,,-ի ակտիվ քարոզարշավը շարունակվում է.
Gepostet von Սասնա Ծռեր համահայկական շարժում am Montag, 3. Dezember 2018
Զվարթ Խաչատրյան