«Ժանիք» ֆիլմի ռեժիսորը նոր ռեկորդ է սահմանել
Բրիտանական լավագույն անկախ ֆիլմի համար Award for Best British Independent Film (BIFA) ամենամյա մրցանակը ու եւս ինը պարգեւ ստացել է «Ֆավորիտուհին» տրագիկոմեդիան: Հաղթողների ցուցակը հրապարակված է մրցանակի կայքում։
Ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի («Ժանիք», «Լոբստեր») կինոնկարն արժանացել է ռեկորդային տասը պարգեւի: Այսպես, Օլիվիա Կոլմանը մրցանակ է ստացել կնոջ լավագույն դերի համար, իսկ Ռեյչել Վայսը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Բացի այդ, ֆիլմը մրցանակ է ստացել լավագույն սցենարի եւ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
«Ֆավորիտուհու» գործողությունները ծավալվում են 18-րդ դարի սկզբին Ֆրանսիայի դեմ Անգլիայի պատերազմի ժամանակ: Ֆիլմում նկարահանվել են Օլիվիա Կոլմանը, Ռեյչել Վայսը, Էմմա Դեվսը, Ֆեյ Դեյվնեյը, Էմմա Սթոունը: BIFA մրցանակը անկախ բրիտանական ֆիլմի ստեղծման գործում ձեռքբերումների համար շնորհվում է 1998 թվականից Մեծ Բրիտանիայում անցկացվող ամենամյա արարողության ժամանակ: Համարվում է, որ դա ամենահեղինակավոր մրցանակն է անկախ բրիտանական կինեմատոգրաֆի բնագավառում: