«Հայրս շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի». Զիդանի որդի
«Լոզանի» կիսապաշտպան Էնցո Զիդանը՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին, նշել է, որ իր հայրն այժմ հանգստանում է:
«Իմ հայրը սիրում է ֆուտբոլը և մարզական գործունեությունը, դա ակնհայտ է:
Կարծես թե, նա շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի: Բայց հիմա նա հանգստանում է, նրան հանգիստ է պետք:
«Ռեալը» գլխավորելու ժամանակահատվածը հրաշալի էր, բայց նաև նրանից շատ սպասելիքներ ունեին: Հայրս շատ աշխատանք էր կատարել, այդ պատճառով էլ հիմա վերականգնվում է»,- Էնցոյին է մեջբերում Football Espana-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը