Փարիզի կենտրոնում ցույցերի հետևանքով մետրոյի կայարանները փակ կլինեն
Փարիզի մետրոյի յոթ կենտրոնական կայանները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով փակվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:
Ցույցերի ժամանակ կարգը հսկելու են շուրջ վեց հազար ոստիկան և ժանդարմ: