Բաժիններ՝

Վարորդը իջել է ավտոմեքենայից ու փախել՝ նետելով ատրճանակը

Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում, նկատել են  մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և կողային ապակիներից մի քանիսը կոտրված էին, իսկ հետևի ձախ լուսարձակի մեջ մխրճված էր մետաղե մահակ։ Ձորագյուղ-Ծակքար համայնքների հատվածում ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։

Վարորդը իջել է  ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել են ու բերման ենթարկել բաժին։ Պարզվել է, որ առգրավված ատրճանակը ՝ փամփշտակալում երեք չկրակված փամփուշտով։ Տեղում իրականացվել էին օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ։

Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել էր տարածքը։ Փորձաքննությունների համար վերցվել և մշակվել էին անհրաժեշտ իրերը։ Պարզվել էր փախուստի դիմած անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացված բացատրական աշխատանքն արդյունք տվեց․ նա ներկայացավ ոստիկանություն։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։

Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս