Խոշոր ավտովթար Հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 03:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ «Հին Էրիվան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Hyundai ix35» (վարորդը՝ Փ. Թ., 1995 թ.,) և «Nissan Teana» (վարորդը՝ Հ. Ա., 1994 թ.) մակնիշերի ավտոմեքենաները, այնուհետև «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Volkswagen Touareg» մանկնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Լ. Պ., 1994 թ.). «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Փ. Թ.-ն, Հ. Ա.-ն և «Hyundai ix35» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շ. Հ.-ն (1992 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գ. Բ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս