ԱՀԿ-ն հայտնել է 2017թ. Եվրոպայում ՄԻԱՎ-ով հիվանդանալու 160 հազար նոր դեպքերի մասին
Եվրոպայում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդանալու նոր դեպքերի աճը 2017 թվականի արդյունքներով կազմել է գրեթե 160 հազար, դրանց ախտորոշումների շուրջ 70 տոկոսը վեերաբերում է տղամարդկանց: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Եվրոպայի հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի տեղեկագրում:
«Չնայած ՄԻԱՎ-ի նոր դեպքերի կանխման աստիճանաբար բարելավվող իրադրությանը, մենք չենք կարողանա 2020 թվականին հասնել 90-90-90 նպատակին (ախտորոշում, իրենց կարգավիճակն իմացող մարդիկ, բուժում)»,- փաստաթղթում բերված է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ժուժաննա Յակոբի խոսքը:
Նա պետությունների ղեկավարներին կոչ է արել ավելի վճռական գործողություններ ձեռնարկել հիվանդության տարածման դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: