«Պավլիկը մնում է մեր ընկերը». Ժիրայր Սէֆիլյան
«Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է պարզաբանել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների և կատարվածի հետ կապված հակասությունները։
«Պավլիկը մնում է մեր ընկերը և մենք համոզված ենք, որ նրա շուտափույթ ազատումից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ժ.Սէֆիլյանը։
Ըստ նրա՝ քանի դեռ Մանուկյանը ճաղերից այն կողմ է գտնվում, բազմաթիվ նրբությունների մասին իրենք չեն ուզում բարձրաձայնել։
Մանրամասները՝ տեսանյութում