Արցախում կստեղծվի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քույր կազմակերպություն

Արցախում կստեղծվի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քույր կազմակերպություն։ Այս մասին այսօր կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Սասնա ծռերի» ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը ողջունեց համահայկական կուսակցության ստեղծումը։ Ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունը մի օրում չի սկսվել, 2016թ. հուլիսին մեր ազգը զարթոնք ապրեց <Սասնա ծռերի» շնորհիվ. «Պետք է վերջ դնենք նախորդ ռեժիմի գործողություններին, որ Արցախը տարանջատել են Մայր Հայաստանից, պետք է լինի կենտրոնաձիգ մեկ պետություն»։

Նա կարևորեց, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինեն ազգային ուժերը՝ ի դեմս «Սասնա ծռերի»։

Տեսանյութեր

Լրահոս