«Ժիրայր Սէֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը դեռևս ձգձգվում է. նա չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող»
«Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը դեռևս չունի ՀՀ քաղաքացիություն: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
«Ժիրայր Սէֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը դեռևս ձգձգվում է և այդ պատճառով պարոն Սէֆիլյանը չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող: Ցավալի է, որ այդպիսի իրավիճակ է»,- ասաց Վ.Ավետիսյանը: