Աշոտ Հակոբյանը դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ արգելքի ժամկետը հոկտեմբերի 1-ն է եղել, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել:

«2020թ. հունվարի 1-ից ամբողջ ԵԱՏՄ-ում արգելվելու է աջ ղեկի ներմուծումը, մենք արդեն արգելել ենք: Եթե մենք այս պահին թույլ տանք, որ Ճապոնիայից կամ արևելյան երկրներից ներմուծեն, մի երեք ամիս հետո այդ մեքենան հասնի, եթե դեկտեմբերից էլ 3 ամիս չպետք է բերեն, որ Հայաստան հասցնեն, ամիսների հարց է, մենք դրա իմաստը չենք գտնում»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ աջ ղեկով մեքենաների ներկրման պահանջարկը կա, որովհետև ղեկը փոխվում է, և մեքենաները Հայաստանից Ղազախստան են արտահանում. «Հիմա Ղազախստանի պահանջարկը ե՞րբ կբավարարվի, հաշվարկները կանենք, հասկանանք՝ կարիքը կա՞, թե՞ չկա ներմուծման թույլտվության ժամկետը երկարացնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս