«Մենք առանձին անունների հետևից չենք գնում». Դավիթ Սանասարյան

ՀՀ նախկին պաշտոնյաների թանկարժեք առանձնատների ձեռքբերման օրինականության հարցով նախ Էթիկայի հանձնաժողովը պետք է զբաղվի, թե ինչն է հայտարարագրված, ինչը՝ ոչ։ Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ծառայությունը չի՞ ուսումնասիրելու Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի և ՀՀԿ-ական մյուս կարկառուն ներկայացուցիչների առանձնատների օրինականության հարցը։

«Մենք ոչ թե առանձին անունների հետևից ենք գնում, այլ կոնկրետ պետական մարմինների ուսումնասիրության արդյունքում, բնականաբար, դիտարկում ենք նաև դա, թե առնչություն ունի՞ իր զբաղեցրած պաշտոնի հետ, թե՞ չունի»,- ասաց Դ.Սանասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս