Բաժիններ՝

Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նա հանդիպել է ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս