«Արարատ-Արմենիա»-ն հեռացրել է մարզչին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/948569.jpg)
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին տեղեկացրեցին ակումբի մամուլի ծառայությունից: Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արարատ-Արմենիա-2-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: