Ո՞վ է ասել, որ Մուկուչյանի մեջ միայն սևն է, հիմա սպիտակի պահանջ ենք դրել, սպիտակի պահանջով աշխատում է. Արամ Սարգսյանը՝ ԿԸՀ նախագահի աշխատանքի մասին. Aysor.am
«Լույս» դաշինիքում դեռևս չեն ցանկանում գնահատական տալ տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ հորդորելով սպասել քվեների հաշվարկի ավարտին և ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ ԿԸՀ վերջնական թվերին։
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ունեն արդյոք վստահություն ԿԸՀ նախագահ Տիրգրան Մուկուչյանի հանդեպ, քանի որ նախկինում վերջինիս աշխատանքը բազմիցս քննադատվել է, Արամ Սարգսյանն արձագանքեց.
«Ցանկացած մարդու մեջ կա և՛ սևը, և՛ սպիտակը՝ նայած, թե ինչ պահանջ ես դնում, իսկ ո՞վ է ասում, որ Մուկուչյանի մեջ միայն սևն է։ Հիմա սպիտակի պահանջ ենք դրել, սպիտակի պահանջով աշխատում է, այն ժամանակ սևի պահանջ էին դնում, այդ պահանջով էր աշխատում։ Գայլերից որին կերակրես, նա էլ մեծանալու է», – ասաց Արամ Սարգսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: