Հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները
shantnews.am-ը գրում է. ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձաանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ:
Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ 7 տոկոս, «Երևանի հանրություն» դաշինքը՝ 38 կողմ ձայն կամ 0.5 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 43 կողմ ձայն կամ 0.6 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 93 կողմ ձայն կամ 1.3 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 51 կողմ ձայն կամ 0.7 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 8 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, «Իմ քայլը» դաշինք՝ 6065 կողմ ձայն կամ 3.8 տոկոս, «Լույս» դաշինք՝ 287 կողմ ձայն կամ 4 տոկոս, ՀՅԴ՝ 62 կողմ ձայն կամ 0.9 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 16 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 18 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 48 կողմ ձայն կամ 0.7 տոկոս
Ավան վարչական շրջանում մուտքագրվել է ընդամենը 1 ընտրատեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 33 կողմ ձայն կամ 5.5 տոկոս, «Երևանի հանրություն» դաշինքը՝ 1 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 12 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 43 կողմ ձայն կամ 0.6 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 13 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 6 կողմ ձայն կամ 1 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 0 ձայն, «Իմ քայլը» դաշինք՝ 482 կողմ ձայն կամ 80.5 տոկոս, «Լույս» դաշինք՝ 34 կողմ ձայն կամ 5.5 տոկոս, ՀՅԴ՝ 13 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 1 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 2 կողմ ձայն կամ 0.3 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 2 կողմ ձայն կամ 0.3 տոկոս:
Արաբկիր վարչական շրջանում մուտքագրվել է 6 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 347 քվե կամ 7.3 տոկոս, «Երևանի հանրություն»-ը՝ 33 կողմ ձայն կամ 0.7 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 47 կողմ ձայն կամ 1 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 106 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 42 կողմ ձայն կամ 0.9 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 6 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, «Իմ քայլը» դաշինք՝ 3634 կողմ ձայն կամ 36.8 տոկոս, «Լույս» դաշինք՝ 286 կողմ ձայն կամ 6 տոկոս, ՀՅԴ՝ 176 կողմ ձայն կամ 3.6 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 5 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 22 կողմ ձայն կամ 0.5 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 25 կողմ ձայն կամ 0.5 տոկոս:
Ավելի մանրամասն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կարող եք հետևել ԿԸՀ կայքում:
Ինչպես հայտնեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը:
«Բարգավաճ Հայաստանի» օգտին քվեարկել է 2877 ձայն կամ 6.3 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 2145 քաղաքացի կամ 4.69 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 704 ընտրող կամ 1.54 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 404 ընտրող կամ 0.09 տոկոսը: «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 636 քաղաքացի կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.4 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 324 քաղաքացի կամ 0.71 տոկոս, «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 370 քաղաքացի կամ 0.8 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 267 քաղաքացի կամ 0.58 տոկոսը: «Հայք Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 86 ընտրող կամ 0.19 տոկոսը: Ռեֆորմիստների կուսակցության օգտին քվեարկել է 79 ընտրող կամ 0.2 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 61 քաղաքացի կամ 0.14 տոկոս:
Տոկոսները կլորացված են մինչև տասնորդական:
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերն անց։