«Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել». Գագիկ Ծառուկյանը՝ իր թիմի վրա «ցեխ շպրտողների» մասին

Այսօր Հյուսիսային պողոտայում նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քարոզարշավի ժամանակ իր թիմի վրա տարբեր ուղղություններով «ցեխ են շպրտել»։

«Պարզ է՝ մենք պատասխանը տվել ենք, մենք ցանկացածին կարանք պատասխանենք։ Բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, միշտ չափի մեջ է։ Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել։ Մենք գործի մարդ ենք, մենք ամեն ինչ տեսել ենք պրակտիկորեն, ոչ թե՝ թեորեապես»,- ասաց նա՝ ընդգծելով՝ չի կարելի երևանցիներին մասնատել մասերի, քանզի «միասնության մեջ է ուժը»։

«Երբ երկու մեքենա իրար են բախվում, երկուսն էլ տուժում են։ Մեկը մյուսին վիրավորելով՝ երկուսն էլ տուժում են, չի կարելի։

Ծառուկյանն ասաց, որ իրենց քարոզարշավը լավ է կազմակերպվել՝ 20 պետությունից 38 քաղաքապետ են հրավիրել. «Մեր ծրագրերը քննարկել ենք իրենց հետ, բոլորն էլ ողջունել են»։

Ըստ նրա՝ հաղթելուց հետո ոչ մի քաղաքապետ չի կարող աշխատանքներ սկսել, կնշի, թե բյուջեում գումար չկա. «Բայց ես ձեզ ասում եմ՝ հաղթելուց հետո անմիջապես բոլոր ծրագրերի շուրջ անմիջապես աշխատանք ենք սկսելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս