ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործով հարցաքննվել է:
ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօերեն Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթ է ստորագրել:
«Տեխնիկայի դարում միշտ մի բան մի քայլ առաջ է լինում, տեխնիկայի մեջ խոցելի տեղեր են լինում:Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես խոսում եմ և կարող եմ պատասխան տալ ցանկացած ասածիս և արածիս մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը: Նա շեշտեց, որ քանի որ գործը վերաբերում է անմիջականորեն իրեն, ինքը դրան չի խառնվում:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա դրված կալանքին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ կալանքը չի հանվել: