«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածուն վերամբարձ կռունկով իջավ «Դվին» հյուրանոցի շինհրապարակ

«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նաև «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքներ է համակարգում։ Այսօր «Դվին» հյուրանոցի շինհրապարակում կազմակերպված միջոցառումը նա որոշել էր վերամբարձ կռունկով իջնելով սկսել։ Նրա հետ էր նաև «Դվին» հյուրանոցի առաջին ճարտարապետներից Աշոտ Ալեքսանյանը, ով նշեց, որ մյուս երկու ճարտարապետ ընկերները, որոնց հետ դեռ 1975թ. սկսել են զբաղվել «Դվին» հյուրանոցի ճարտարապետական աշխատանքներով, այլևս մեզ հետ չեն։

«Այսօր «Դվին» հյուրանոցը նոր պայմաններում վերածնվում և դառնում է երևանցիների համար մի նոր միջավայր։ Նախկին «Դվին» հյուրանոցից պահպանվել են լավագույն հատվածները՝ գինու մառանը, երկհարկանի բարը և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պահպանվել է «Դվին» հյուրանոցի սիմվոլը՝ հավքի քանդակը, որն այսօր, նրա խոսքով՝ հավաքվում է գլխավոր պորտալի ճակատին։

«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն էլ նշեց, որ «Դվին» հյուրանոցը լինելու է 5 աստղանի, նախադեպը չունեցող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր։

«Ռեֆորմիստները» նշել են, որ ընտրվելու դեպքում կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս