Տիգրան Ավինյանն ընկալում է իր երիտասարդությունը որպես առավելություն «խիզախ որոշումներ կայացնելու համար». Le Figaro ֆրանսիական թերթի հոդվածը
Le Figaro ֆրանսիական թերթը հոդված է հրապարակել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
««Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ մեծ ազդեցիկ պետությունների և նրանց ղեկավարների հետ, սակայն դրանք մինչ օրս երբևէ չեն վերածվել տնտեսական հարաբերությունների»: Այս պարզ պաշտոնական փաստն արձանագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից: Ավարտելով բրիտանական համալսարան, աշխատելով առևտրային բանկում, այս անձնավորությունը, ով այսուհետ ստանձնել է իր երկրի տնտեսական բարեփոխումները, ընդամենը 29 տարեկան է: Ուրբաթ օրը Փարիզում նա ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ընդունեց Էմանուել Մակրոնը:
Ընտրվելով մայիսին ազգային ժողովի կողմից՝ Փաշինյանը իշխանության է եկել «Թավշյա Հեղափոխության» միջոցով, ազգային զարթոնք, որը վերջ է դրել նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանությանը: Տիգրան Ավինյանն ընկալում է իր երիտասարդությունը որպես առավելություն «խիզախ որոշումներ կայացնելու համար»: Եվ դրա կարիքը կա կաշառակերությամբ պատված երկիրը վերափոխելու համար, խոցելի կետ, որ մատնանշում են օտարերկրյա ներդրողները:
Փոխվարչապետն այն անկեղծորեն ընդունում է: Այն, ինչ իրենից «ավելի շատ ժամանակ և էներգիա» է խլում, դա երկրի կառավարման համակարգի բարեփոխումն է, որը ներառում է «կաշառակերության և մենաշնորհների դեմ պայքարը»: Նոր իշխանությունը ցանկանում է գրել մաքուր թղթի վրա: Այդ նպատակով, բացատրում է փոխվարչապետը, Հայաստանում առկա օտարերկրյա ձեռնարկությունները տեղեկացվել են, որ չեն հետապնդվի նախկինում գործած կաշառակերության հետ կապված իրավախախտումների համար: Երբ նրան հարցնում ենք, թե ինչն է բնորոշում իր երկրի տնտեսությունը, Տիգրան Ավինյանը դատարկության զգացում է ունենում: Այնքան էլ հրապուրիչ չէ: Սակայն դա նշանակում է «մեծ աճ ունեցող պոտենցիալ»:
Հարց. Ինչպե՞ս կարող է այդքան փոքր շուկան /3.000.000-ից քիչ բնակիչ/ գրավել ներդրողներին: Երիտասարդ ղեկավարն ընդգծում է Հայաստանի ռազմավարական դիրքը: Երկիրը մաս է կազմում Եվրասիական Տնտեսական Միության, ազատ գոտի, կազմված Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից: Ըստ այդմ այն կարող է դուռ բացել արտահանողների համար դեպի ավելի քան 200.000.000 բնակիչ ունեցող շուկա: Այլ աշխարհագրական առավելություն. Հարավում Հայաստանը սահմանակից է Իրանին:
Սակայն, հաշվի առնելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների մեջ գտնվող ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը, ինքնըստինքյան հեշտ չի լինի օգտագործել Հայաստանը որպես դուռ դեպի մոլլաների ռեժիմ: Այս փոքրիկ կովկասյան պետությունը թիրախավորում է մասնավորապես իր մարդկային կապիտալը:
«Գիտեիք, արդյո՞ք, որ խորհրդային ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում, և որ ԽՍՀՄ ռազմական էլեկտրոնիկայի 25% արտադրվել է մեզ մոտ», հարց է տալիս Տիգրան Ավինյանը: Աշխատուժը /էժան, ըստ մի գործարարի միջին ղեկավար կադրը կարող է արժենալ ամսական 1000 Եվրո, ներառյալ բոլոր ծախսերը/ մնում է լավ զարգացած: Տեխնոլոգիական ոլորտը «ցուցադրական աճ» է գրանցում, հավատացնում է քաղաքական ղեկավարը: ՍԻՆՈՓՍԻՍԸ Սիլիկոնյան Հովտի ձեռնարկություն 3.000.000.000 դոլլար շրջանառությամբ/, օրինակ, հիմնել է հետազոտական և զարգացման կենտրոն հազարավոր մարդկանց համար: Երկիրը ներդրում է կատարում երիտասարդների կրթության մեջ, ինչի վկայությունն է Թումո դպրոցը, որն անվճար սովորեցնում է ինտերնետային մասնագիտություններ:
Անն Հիդալգոն, հիացած այդ կոնցեպտով Երևան կատարած իր մի այցի ժամանակ, նույնիսկ որոշել է Թումո դպրոց բացել Փարիզում: Վերջապես, ինչպես մյուս միջցամաքային փոքրիկ պետություններում, աշխատուժը բազմալեզու է. Ռուսախոս, գնալով ավելի շատ անգլախոս և հաճախ նաև ֆրանսախոս /ֆրանկոֆոն/: Բացի այդ, հենց Երևանը կընդունի 10.10.2018թ. Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը, այլ ղեկավարների հետ նաև Էմանուել Մակրոնի և Կանադայի ղեկավար Ջասթին Տրյուդոյի ներկայությամբ: Իշխանությունները կօգտվեն ԶԼՄ-երում իրենց երկրի պրոպագանդման առիթից, որպեսզի կազմակերպեն գործարար ֆորում ֆրանկոֆոն ներդրողներին գրավելու նպատակով»: