Բաժիններ՝

Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդն ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունից վերադառնալուց անմիջապես հետո մասնակցեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած հավաքին: ՀՀ վարչապետը շեշտեց, որ այսօր դիրքերում հզոր տղաներ են կանգնած:

«Ես ցանկանում եմ խնդրել, որ բուռն ծափահարենք ժամկետային, պայմանագրային զինծառայողներին, որպեսզի նրանք համոզված լինեն , որ հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին: Մեր բանակը ամուր պահում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության սահմանները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը ողջունեց բոլոր զինվորների ծնողներին և հարազատներին:

«Ես ողջունում եմ բոլորիդ և զինվորներին մաղթում բարի ծառայություն և բարի վերադարձ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ, որտեղ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս