«Որ ասում են հաղթել ենք, հեղափոխություն է եղել, ժողովրդի աչքը չի՞ տեսնում, թե էյֆորիայի հետ ինչ խնդիրներ կան». Միքայել Մելքումյան

«Քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածություն է խախտվել»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կայացած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ըստ պատգամավորի խոսքերի՝ ավագանու ընտրություններից առաջ պայմանավորվել էին հարգալից վերաբերմունք ունենալ միմյանց նկատմամբ.

«Եթե հանկարծ մենք իմանանք, իսկ հիմա տեսնում ենք, որ այդ հարգալից վերաբերմունքը չկա, որևէ մեկը չի կասկածում, որ շատ կոշտ, հուժկու հակահարված են ստանալու նրանք, ում հետ կապված էյֆորիա կա, որ ասում են հաղթել ենք, հեղափոխություն է եղել, ժողովրդի աչքը չի՞ տեսնում, թե էյֆորիայի հետ ինչ խնդիրներ կան»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս