Տղամա՞րդ ես, արի առանց Նիկոլի. Նաիրա Զոհրաբյանը` Հայկ Մարությանին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի հրավիրեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ում, ըստ Զոհրաբյանի խոսքերի՝ ամեն օր հրավիրում են բանավեճի, բայց նա փախչում է.
«Գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:
Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:
Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: