Բաժիններ՝

Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդն այրվածքների կենտրոնում մահացել է. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել: Քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս