Ալեն Սիմոնյանը գիտի, թե ով է կատարել գաղտնալսումը

«Կարծում եմ՝ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի մենք հասկանանք, թե ում քաղաքական մեջքը փրկելու համար է նման հակապետական, ահաբեկչություն տեղի ունեցել: Ես սա գնահատում եմ ահաբեկչություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կո՞ղմ է Արմեն Աշոտյանի առաջարկին՝ ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստի հետ կապված ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով:

Մեր հարցին, թե այս հրապարակումն ինչպե՞ս կազդի Ռոբերտ Քոչարյանի գործի վրա, Ա.Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ այս գաղտնալսումն իրականացրել են Քոչարյանի կողմնակիցները, որպեսզի խոչընդոտեն ավարտին հասցնել այն ամենը, ինչ սկսվել է. «Բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ չի ստացվելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս