«Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես կհարցաքննվեն». ՀՔԾ պետ
«Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի հարցաքննվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա ասաց, որ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու հարցը քննիչը պետք է որոշի. «Մինչ այս պահը նպատակահարմար չի գտնվել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն»։
ՀՔԾ պետը Սերժ Սարգսյանին համարում է «շատ կարևոր վկա. «Շատ կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ, մի ստիպեք ինձ նախաքննության գաղտնիք բացահայտել»։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս, նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով չի հարցաքննվել. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհրավիրվի ու կհարցաքննվի այն ժամանակ ու այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մամինը կհամարի անհրաժեշտ»։