Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել. Ալեքսանյանը պարտվել է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր Հակոբյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին վնասվածքի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930