Ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի մրցաշարի եզրափակչի մասնակիցները հայտնի են
Վանաձորում մեկնարկած Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 23-րդ խաղարկությունում մեկնարկային առաջին օրը իրենց ուժերը չափեցին 15 երկրից ժամանած 110 ըմբիշ:
7 հայ ըմբիշ կպայքարի Ստեփան Սարգսյանի Գավաթի խաղարկության եզրափակչում: Հայաստանից ոսկե մեդալների համար կպայքարեն Գարիկ Բարսեղյանը, Աշոտ Վելիցյանը, Դևիդ Սաֆարյանը, Վալտեր Մարգարյանը, Սարգիս Հովսեփյանը, Գեորգի Կետոևը:
Վանաձորում մեդալների համար կպայքարեն ըմբիշներ ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից և այլն: