Բաժիններ՝

Նեյմարը նշել է իր գոլը «Նեյմար՝ արտասվող երեխա» պաստառի մոտ

Բրազիլացի ֆուտբոլիստի մոտ սեփական անձի նկատմամաբ հեգնանքի հետ ամեն ինչ կարգին է:

Շատերը չեն սիրում Նեյմարին իր խաղի ոճի, արցունքների, ցավից գալարումների և խոտածածկին շատ արտիստիկ հայտնվելու համար: Հարձակվողն իր նմանատիպ պահվածքի համար լուրջ քննադատությունների է արժանանում: Շատերը նրան անվանում են օսկարակիր դերասան:

Սակայն, բրազիլացին ցույց է տվել, որ շատ ցավագին չի ընդունում քննդատությունները:

Լիգա 1-ի 4-րդ տուրի ՊՍԺ-«Նիմ» հանդիպման ժամանակ բրազիլացին չորրորդ գոլն է խփել չորս խաղերում և տոնել է խփած գնդակը մրցակցի երկրպագուների հատվածում:

Մարզադաշտի այդ հատվածում կախված էր պաստառ, որի վրա գրված էր, որ Նեյմարն արտասվող երեխա է:

Նշենք նաև, որ ՊՍԺ-ն 4:2 հաշվով հաղթանակ տոնեց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս