Բաժիններ՝

Շարապովան շարունակում է պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում

Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան շարունակում պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում:

Կանանց մենախաղի 3-րդ շրջանում Շարապովան ուժերն էր չափում Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ: 1 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթեց երկու սեթերում 6:3, 6:2 հաշվով:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս