Բաժիններ՝

Անչափահաս տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17–ամյա պատանու կախված դի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս