Մարտունի-Սևան ավտոճանապարhին ավտոմեքենան հարվածել է ճանապարհն անցնող կովին և կողաշրջվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարhի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «LEXUS RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.) հարվածել է ճանապարհն անցնող կովին և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս