«Նիկոլ Փաշինյանի գրասենյակը պաշտոնապես ամբողջ ժողովրդին խաբում է». Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլոր-բոլոր մտահոգ ու հետաքրքրված քաղաքացիներին:

Խառնաշփոթի վերջը տանք: Արդեն նմանվում է մանկապարտեզի ներկայացման: Այս թեմային էլ չեմ ուզում անդրադառնալ:

Այսօր Նիկոլ Փաշինյանի գրասենյակը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանին ազատում են նա չի ընդունում: Դա բացարձականապես ՍՈՒՏ է: Միայն անադեկվատ մարդը կարող է պատժի կրման ձևը՝ փակ ռեժիմից կիսաբաց ռեժիմ փոխելը, համարել ազատություն: Իմ հորը առաջարկվել է միայն պատժի կրման մեղմացում, այսինքն ավելի մեղմ կերպով կրի պատժի մնացած մի տարուց ավելի ժամկետը: Հերիք է, ով ինչ ասի հալած յուղի պես ընդունեք: Սեփական մտածողությանը զարկ տվեք հարգելի՛ քաղաքացիներ:

Մինչև այսօր ասեկոսեների միջոցով էին տարածում սուտ լուրեր թե Շանթը չի ցանկանում ազատ արձակվել, հիմա արդեն բացահայտորեն:

Պաշտոնապես ամբողջ ժողովրդին խաբում են ու սա ավելի վտանգավոր երևույթ է քան, որ հորս չեն ազատում:

Իսկ ինչ վերաբերվում է թուղթ ստորագրելուն. ձեզ տեղեկացնում եմ, որ մարտի մեկի գործով, երբ որոշում էր կայացվել Շանթ Հարությունյանին բանտից ազատելու համար, հայրս այն ժամանակ էլ հրաժարվել էր որևէ թուղթ ստորագրելուց, բայց քանի որ որոշում կար ազատ արձակման, բանտի աշխատակիցները՝ իրենցով արձանագրություն կազմեցին, որ Շանթ Հարությունյանը չի ստորագրում ոչ մի թուղթ և ազատ արձակեցին առանց որևէ թուղթ ստորագրելու:

Սա էլ բոլոր այն մարդկանց համար եմ գրում, ովքեր մտածում են, որ ազատ արձակվելու համար ստորագրությունը պարտադիր է:

Վերջ տվե՛ք այս շոուին և հավատացեք, որ ձեր պաշտելի վարչապետի գրասենյակը կարող է պաշտոնապես խաբել ձեզ՝ առանց ամոթի զգացման:

Հ.Գ. Մենք ունենք բոլոր փաստերը՝ հիմնավորելու մեր խոսքը, այն ինչ չեմ կարող ասել հակառակ կողմի մասին: Իսկ երբ, ժողովրդի շարժման միջոցով ձևավորված իշխանությունը իրեն թույլ է տալիս ընդամենը չորս ամիս անց պաշտոնապես դիմել խաբեության, երբ հարցը վերաբերվում է ընդամենը մեկ անձի ազատմանը, սա կործանարար նախադեպ է, որը ժամանակի մեջ շատ ծանր հետևանքների է հանգեցնելու Հայաստանը:

Հ.Գ. Զոմբիներ կարող եք հարձակվել՝ ձեր վարչապետի գրասենյակին ստախոս եմ անվանում, որը կարող եմ իրենց դիմաց էլ ասել և հիմնավորել»:

Տեսանյութեր

Լրահոս