«Մի՞թե հեղափոխությանն այդ կես տոկոսն է սպառնում». Սերգեյ Մարկեդոնով

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեկ օրում`2 նորություն, կամ երկուսը`մեկում: Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ, և Քոչարյանը հայտարարել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

Սրա մասին սյունակ կգրեմ: Իսկ մինչ այդ կիսվեմ որոշ դատողություններով:
Ինձ համար այնքան էլ պարզ չէ որոշ գործընկերներիս տրամաբանությունը: Ոչ, ոչ թե քաղաքական համակրանք-հակակրանքները, այլ տրամաբանությունը: Մի կողմից ասում են՝ Քոչարյանը զրո հնարավորություններ ունի, բարձր հակավարկանիշ, ժողովրդի ոչ մի աջակցություն: Ուրեմն որտեղի՞ց են այդ դեպքում գալիս այս բուռն էմոցիաները:

Երևանի ավագանու ընտրություններին նա հաստատ արդեն չի մասնակցում: Այդտեղ նրա մարդիկ ու ինքն անձամբ հաստատ չեն լինի: Մինչև խորհրդարանական ընտրություններ դեռ շատ ժամանակ կա, ու փաստ չէ, որ ամեն ինչ կստացվի: Կհավաքի կես տոկոս, ուրեմն ձեզ համար շատ ավելի լավ. լրացուցիչ փաստարկ է, որ ժողովուրդը քեզ հետ չէ: Պատմությունը փակվում է:

Ոչ, մեծ լարվածություն է մտցվում. հեղափոխությունը վտանգված է: Մի՞թե հեղափոխությանն այդ կես տոկոսն է սպառնում: Անտրամաբանական է: Կամ արդյո՞ք սպառնում է այդ կես տոկոսը: Թե՞ կես տոկոս չէ:

Պուտինի մասին:

Կարելի է նրան ատել կամ պաշտել. դա յուրաքանչյուրի կամքն է: Բայց նրա հետ գործ ունենալիս նկատի չունենալ նրա ոճը, ամենաքիչը արդարացված չէ: Բայց քանի որ մեզ մոտ բոլորը դոկեր են, ապա հնարավոր են համարում ցանկալին ու երազում այն դնել գլխավերևում: Դա նույնպես չի քարկոծվում, սակայն որոշ հետևանքներ հասկանալ նույնպես պետք է:

Չեմ կարծում, որ Քոչարյանին շնորհավորելը ինչ-որ հատուկ ակնարկ էր, սև նշան կամ էլի ինչ-որ բան: Պուտինը ստատուս-քվոյի կողմից է այնքան ժամանակ, քանի դեռ ուրիշներն այն չեն խախտում: Դա պարզապես նրա համար կարևոր որոշ շրջանակային իրողությունների նշագրում է: Իսկ Փաշինյանի կամ ուրիշ ինչ-որ մեկի հետ Կրեմլը աշխատում է ու կշարունակի աշխատել:

Ահա և ըստ էության, ամենը: Առայժմ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս