Բաժիններ՝

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով Դոնեցկի ուժային համակարգի աղբյուրին:

«Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Դոնեցկի Բոգդան Խմելնիցկու պողոտայում: Այդ ընթացքում փողոցի երթևեկությունը դադարեցվել է: Կասկածյալներին ձերբակալել են մեքենայի մեջ»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ նշվել էր, որ օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն երեք մարդ: Դոնեցկի Հանրապետության ղեկավարության աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պայթյունի հետևանքով Զախարչենկոն մահացու վիրավորվել է, տուժել է ֆինանսների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը: Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանության մասին լուրը հաստատել է Հանրապետության ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս