Բաժիններ՝

«Մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ». Պավլիկ Մանուկյան. Hraparak.am

Կալանավայրից «Հրապարակի» խմբագրություն է զանգահարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ ասելիք ունի, որը ցանկանում է հնչեցնել մամուլով։

«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների ամսին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների և հարազատների առաջ և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ, քաղաքական բուտիլիզմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին զգուշացնելով, որ զգոն լինեն, քանզի «կապ չունի «Սասնա ծռերի» ցանկության և ժողովրդի արդար երազանքի հետ»։

-Պարոն Մանուկյան, Ձեր ընկերների և Ձեր հայտարարությունները վերջին շրջանում կարծես թե իրար չեն համընկնում, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ։

-Ինչը ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, և շուտով ինքներդ կհամոզվեք դրանում։ Եթե չեմ սխալվում, արդեն Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել։ Այսինքն՝ դուրս կգանք, մնացածը կբացահայտենք, կասենք։ Ինձ համար խնդիր չէ, թե ով կմնա «Սասնա ծուռ», ով չի մնա։ Ես սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ, կարելի ա, էպոսի մեջ տենց էլ ա լինում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի նպատակը չի համապատասխանում այս գործընթացին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս