Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը կմեկնի Լոռի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լոռու մարզ՝ մարզի բնակիչների, համայքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ համայնքային նշանակություն ունեցող խնդիրները քննարկելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից: Օգոստոսի 31-ին Սուրեն Պապիկյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ճանաչողական շրջայց կկատարի Գյուլագարակ, Լոռի Բերդ, Արդվի համայնքների պատմամշակութային վայրերում։

Այնուհետև նախարար Պապիկյանը կայցելի Օձուն, Ալավերդի, Ախթալա համայնքներ։

Սեպտեմբերի 1-ին նախարարը կլինի Թումանյան համայնքի մի շարք բնակավայրերում, կմասնակցի Քարինջի մանկապարտեզի բացմանը, Վանաձորի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի Լոռու մարզպետարանում։

Սեպտեմբերի 2-ին Սուրեն Պապիկյանը կայցելի Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս