Բաժիններ՝

«Կարծում եմ՝ հաջողության կհասնենք». Վալերի Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու մասին

Հայաստանի իրավապահները համագործակցում են միջազգային հետախուզության հետ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այս պահին չեմ կարող ձեզ որևէ բան ասել, համապատասխան աշխատանքներ տարվում են: Մենք համագործակցում ենք Ինտերպոլի միջազգային կառույցների հետ, Կենտրոնական բյուրոյի հետ: Կարծում եմ՝ հաջողության կհասնենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս