Բաժիններ՝

«Նախկինում էլ է սենց եղե՞լ, թե՞ թավշյա հեղափոխությունից հետո է». Նիկոլ Փաշինյանը զարմացած է՝ շուկայում ծիրան կա

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ գյուղատնտեսական շուկա իր այցելությանը: Նա նկատեց, որ այս սեզոնին ծիրան կա, ինչը զարմանալի է:

«Նախկինում էլ է սենց եղե՞լ, թե՞ թավշյա հեղափոխությունից հետո է»,- կատակելով հետաքրքրվեց վարչապետը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ նախկինում նույնպես այս սեզոնին եղել է ծիրան, ուշ հասնող սորտեր կան, նաև սառնարանային տնտեսություններն են աշխատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս