Բաժիններ՝

Չինական կողմը Հայաստանին նախատեսում է տրամադրել 200 շտապօգնության ավտոմեքենա

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցեց, որ ռեանիմոբիլները նվիրաբերվում են շտապօգնության ծառայությանը, որը ռազմավարական նշանակություն ունի, և որոշվել է թարմացնել ՀՀ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայության ավտոպարկը` հագեցնելով այն ժամանակակից սարքավորումներով և դեղարկղերով:

Չինական կողմը Հայաստանին անհատույց հիմունքներով նախատեսում է տրամադրել 200 շտապ բժշկական օգնության ավտոմեքենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց հայ-չինական համագործակցությունից: «Կարծում եմ՝ այսպիսի աջակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը և, համոզված եմ, որ այդ հարաբերությունները և համագործակցության մակարդակը, նաև առևտրատնտեսային հարաբերություններն առաջիկայում էականորեն կզարգանան և, մենք հույս ունենք, մեր երկրների համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնել»,- ասաց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս