ԲՀԿ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններում իր ցուցակի առաջին 20 անձանց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կուսակցության ցուցակն ընտրություններում կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը։
«Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով։ Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ 195-րդ համարը ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է»,- նշված է գրառման մեջ։
Վանիկ Էլիզբարյանը ներկայացրել է նաև ցուցակի առաջին 20 տեղերը զբաղեցնող անձանց անունները.
«1.Նաիրա Զոհրաբյան – ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ;
2.Պետրոս Ղազարյան – «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող;
3.Արման Աբովյան – քաղաքագետ
4.Միքայել Մանրիկյան – պրոֆեսոր, բժշկական համալսարան;
5.Արմեն Ներսիսյան – «Համերաշխություն» ՀԿ նախագահ;
6.Նազիկ Ավդալյան – ծանրորդ;
7.Մարկոս Հարությունյան – շուկայի զարգացման մենեջեր;
8.Արմեն Այվազյան – ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական;
9.Ջիվան Պողոսյան – Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար;
10.Հռիփսիմե Առաքելյան – լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն;
11.Լյուդմիլա Սարգսյան – ՍԴՀԿ նախագահ;
12.Քրիստինա Վարդանյան – բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս;
13.Գոռ Դարբինյան – իրավաբան;
14.Գեւորգ Շեկոյան – մենեջեր;
15.Հայկ Վարդանյան – ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու;
16.Վարդան Ավետյան – ՀՀ մտավոր սեփականության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ;
17.Էվելիան Խաչատրյան – Իսակովի անվան 132 դպրոցի դասվար;
18.Վարդան Միրզոյան – ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու;
19.Ռաֆայել Այվազյան – ԲՀԿ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու;
20.Մարտիկ Իսախանյան – «Տորք Անգեղ» սպորտ- դպրոցի փոխտնօրեն»: