Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի` «Ռոլան Գարոս»-ի առաջին շրջանում:
«Ռոնալ Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի առաջին փուլում Նովակ Ջոկովիչը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Ջովանի Պերիկարի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում սերբ թենիսիստը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 5:7, 1:6, 4:6 հաշվով:
«Ռոլան Գարոս»-ն այս տարի անցկացվում է մայիս 18-ից հունիսի 7-ը: Կանանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին, իսկ տղամարդկանցը՝ հունիսի 7-ին:2026-ի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ մոտ 61.7 միլիոն եվրո։ Մենախաղի հաղթողները կստանան 2.8 միլիոն եվրո: Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Կառլոս Ալկարասն է, իսկ կանանցը` ԱՄՆ ներկայացուցիչ Կորի Գաուֆը: «Ռոլան Գարոս»-ը միակ մրցաշարն է, որն անցկացվում է կավե կորտում:



