«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։

Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։

«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, անկասկած, շատ ծանր գին կվճարի։ Իսրայելը գիտի ինչպես պաշտպանվել և ինչպես վնասել նրանց, ովքեր վնասում են իրեն»,- նշել է Զոհարը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքին, ըստ որի, բանակ կստեղծի Իսրայելը նվաճելու համար, նա նշել է, որ չնայած Էրդողանը կոշտ քննադատություններ է հնչեցնում՝ Իսրայելի կառավարության հասցեին, բայց նա որևէ հրապարակային հայտարարություն չի արել Իսրայելին պատերազմ հայտարարելու մասին։

Նախարարը խոսքի մեջ մատնանշել է Իրանին՝ ասելով.

«Կային իրանցիներ, որոնք նույն բանն էին մտածում, տեսեք, թե որտեղ են նրանք հիմա։ Եթե թուրքերը նույն բանը մտածեն, ապա նրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031